News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ընթրցողը խմբագրություն է զանգահարել եւ տեղեկացրել, որ այսօր  արտակարգ  դեպք է տեղի ունեցել 36 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում եւ տրամադրել լուսանկարներ:

36 համարի երթուղին սպասարկող MAN  մակնիշի ավտոբուսի ապակին հանկարծակի «պայթել» է: Պայթյունի ուժեղ ձայն է լսվել, որից հետո ուղեւորները հայտնաբերել են ներսից փշուրների վերածված ապակին:

Ուղեւորները վախեցել են, սակայն վարորդը չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել եւ շարունակել է ճանապարհը:

Ուղեւորները կատարվածի հետ կապված տարբեր վարկածներ են քննարկել՝ քարով հարվածելուց մինչեւ օդամղիչ ատրճանակի կրակոց:

ԱԻՆ-ը այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն դեռ չի տվել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ