News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի կառավարությունը լրացուցիչ նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդական արգելքներ է սահմանել 55 ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ նպատակային ֆինանսական պատժամիջոցներ՝ ռուսական 37 կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Հոնգ Պենի Վոնգի հայտարարության մեջ։

«Նոր պատժամիջոցներն ուղղված են նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող շրջաններից արտաքսելու մեջ։ Սա հետևում է Միջազգային քրեական դատարանի որոշմանը՝ նախագահ Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ապօրինի արտաքսման ռազմական հանցագործության համար ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ:

Մենք նաև պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի պաշտպանության, էներգետիկայի, լրատվամիջոցների և հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև Բելառուսում, Իրանում և Հյուսիսային Կորեայում ռուսական գնումների ցանցերին առնչվող օբյեկտների դեմ: «Այդ պատժամիջոցներն արտացոլում են Ավստրալիայի կառավարության դիրքորոշումն առ այն, որ նրանք, ովքեր աջակցում են Ռուսաստանի անօրինական պատերազմին, կբախվեն հետևանքների»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց թվում են երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Օլեգ Գազմանովը և հաղորդավարուհի Թինա Կանդելակին։

Մինչ օրս Ավստրալիան սահմանել է ավելի քան 1200 պատժամիջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ