News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Կիսիդա Ֆումիոն հայտարարել է, որ կառավարությունը լրացուցիչ 100 միլիարդ իեն ​​(660 միլիոն դոլար) կծախսի երկրաշարժից տուժած Նոտո շրջանի վերականգնումն արագացնելու համար, հաղորդում է NHK-ն։

Շաբաթ օրը Կիսիդան այցելել է Անամիձու և Վաջիմա քաղաքների տարհանման կենտրոններ և զրուցել տեղական  տնտեսությանն աջակցող գործարարների հետ։

Լրացուցիչ ծախսերի մի մասը նախատեսված է աշխատող մարդկանց մինչև 3 միլիոն իեն (մոտ 20,000 դոլար) սուբսիդիաների  տրամադրմանը՝ իրենց տները վերակառուցելու համար:

Ի սկզբանե նախատեսվում էր օգնությունը բաժանել տարեց մարդկանց, որոնց տները ավերվել  կամ լրջորեն վնասվել են։

Կիսիդան հայտնել է, որ գումարը կծախսվի նաև տարածքների վերականգնման  և ավանդական լաքապատ սպասքի պատրաստման գործիքների ձեռքբերման վրա: Նա նշել է, որ կառավարությունն ամբողջությամբ կֆինանսավորի ապրիլին բացվող ժամանակավոր արտադրամասի կառուցումը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ