News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում փետրվարի 25-ին  վաղաժամկետ քվեարկություն է սկսվում հեռավոր և դժվարամատչելի շրջաններում, ինչպես նաև նավերի վրա, որոնք նավարկելու են ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության օրերին, հայտնում է Интерфакс-ը։

Վաղաժամկետ քվեարկությունը կերկարաձգվի մինչև մարտի 14-ը։

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրական հանձնաժողովների անդամներն ավանդաբար մեկնելու են եղանակային և բևեռային կայաններ, եղջերվաբուծական արոտավայրեր և հեռավոր բնակավայրեր՝ ուղղաթիռներով, ձնագնացներով, անգամ՝ շների սահնակներով:

Հանձնաժողովը նշել է, որ սա ընտրողների շատ փոքր տոկոսն է. 2018-ին նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկել են դժվարամատչելի և հեռավոր վայրերում ապրող մոտ 180 հազար ընտրող (0,25%),  ծովում նավերի վրա ձևավորված 957 ընտրատեղամասերում մոտ 31 հազար ընտրող (0,04%)։

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա երեք օրվա ընթացքում՝ այս տարվա մարտի 15-17-ը։ Առաջիկա ընտրություններում գրանցված թեկնածուներն են ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովը, Պետդումայի պատգամավոր(ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության խմբակցություն) Նիկոլայ Խարիտոնովը և երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ