News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինին անզգուշության պատճառով մահվան հանգեցնելու վերաբերյալ  դատական հայց է սպառնում՝ կապված անցյալ տարի տեղի ունեցած ավիավթարի հետ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամ  զոհվել է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող մասնավոր կղզի մեկնելիս, գրում է Business Insider-ը։

Օդաչուի այրու՝ Մարիա Մագդալենա Օլարտե Մաքլինի կողմից ներկայացված հայցում ասվում է, որ ինքնաթիռը, որը մասամբ պատկանում է Բրինին, ոչ պատշաճ կերպով է հագեցած եղել լրացուցիչ վառելիքի բաքով՝ Կալիֆոռնիայից Հավայան կղզիներ երկար թռիչքի համար: Վառելիքի մատակարարման խնդիրը պատճառ է դարձել մահացու ելքով ավիավթարի, որի հետևանքով զոհվել են օդաչու Լենս Մաքլինը և  երկրորդ օդաչու Դին Ռաշֆելդը, ասվում է հայցում:

Բրինը մեղադրվում է նաև զոհերի աճյունների որոնումները ձգձգելու մեջ։

Հայցվորը պահանջում է ավելի քան  150,000 դոլար   վնասի փոխհատուցում` պատճառաբանելով ծանր հուզական ցնցումը, ինչպես նաև խնդրում է դատարանին  ինքնաթիռի խուզարկման որոշում կայացնել։

Բողոքում նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Կալիֆորնիայի Սանտա Ռոզա քաղաքից 2023 թվականի մայիսի 20-ին՝ Հոնոլուլուով Ֆիջի ուղևորվելով։ Օդաչուները, որոնք միակն էն եղել ինքնաթիռում, հայտնել են վառելիքի մատակարարման խնդրի մասին ու հետ  վերադարձել՝ հայտարարելով արտակարգ իրավիճակ, քանի որ բենզինը սպառվել էր։ Ինքնաթիռն ընկել է ծովը։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ