News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 25-իմ, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:45-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վնասված տան տերերը և Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ