News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը վեց անգամ աճել է 2023 թվականին, ընդ որում այդ հնարավորությունների կեսից ավելին արդեն պայմանագրվել է, ասել է արդյունաբերության ռազմավարական ճյուղերի նախարար Ալեքսանդր Կամիշինը «Ուկրաինա։ 2024 թվական» ֆորումում, հայտնում է РБК-Украина-ն։

«Անցյալ տարի մեր պաշտպանական արդյունաբերությունն արտադրել է երեք անգամ ավելի, քան 2022 թվականին։ 2023 թվականի մեր կարողությունները ևս վեց անգամ ավելի են, քան անցյալ տարի: Մենք ունենք այս կարողությունների մոտ կեսը պայմանագրված 2024 թվականին։ ՊՆ-ի և ՊԲ-ի հետ համատեղ աշխատում ենք հետագա պայմանագրեր կնքելու ուղղությամբ»,- ասել է նա։

Ըստ Կամիշինի, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը բաղկացած է 500 ձեռնարկությունից, որոնք աշխատում են այն ամենի նախագծման, վերանորոգման, արտադրության և սպասարկման վրա, ինչը վերաբերում  է ուկրաինական բանակին:

Ուկրաինացի նախարարը նշել է, որ գործում է մոտ 400 մասնավոր և 100 պետական ​​ընկերություն։

Նա հավելել է, որ անցյալ տարի Ուկրաինան մեծացրել է զինամթերքի արտադրությունը։ Այս տարի Ուկրաինան նաև մեծացնում է արկերի արտադրությունը։

Ուկրաինական բանակն արդեն զինված է տեղական արտադրության տասնյակ անօդաչու սարքերով։ Խոսքը ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլև վերջրյա դրոների մասին է։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ