![](img/news/80/92/16/default.jpg)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հաջորդ շաբաթվա սկզբին կառավարության նիստ կհրավիրի «Գազայի ամենահարավային քաղաքում՝ Ռաֆահում, գործողությունների օպերատիվ ծրագրերը հաստատելու համար», - հայտարարել է նա X-ի իր միկրոբլոգի գրառման մեջ:
Ըստ նրա, ծրագիրը ներառում է Ռաֆահի խաղաղ բնակչության տարհանումը, որը UNRWA-ի գնահատմամբ, կազմում է մոտ 1,5 միլիոն մարդ:
«Միայն ռազմական ճնշման և կոշտ բանակցությունների համադրությունը կհանգեցնի մեր պատանդների ազատմանը, ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը և պատերազմի բոլոր նպատակների իրականացմանը»,- ասել է Նաթանյահուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Ռաֆահում ռազմական գործողություններից, քանի դեռ քաղաքում պաղեստինցիներին պաշտպանելու «վստահելի և իրագործելի ծրագիր» չկա: Քաթարը և Եգիպտոսը դատապարտել և մերժել են Ռաֆահի վրա հարձակվելու Իսրայելի ծրագրերը, վերջինս նախազգուշացրել է քաղաքում հումանիտար իրավիճակի «լուրջ հետևանքների» մասին, եթե ռազմական գործողությունը շարունակվի, հայտնում է NBC News-ը։