News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ամուսնու՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակի մասին։

«Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք խոսալ անգամ չէնք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրանց տված կալանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից։

Գրեթե երկու օր փակված իր մեջ մտորումների մեջ էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնա։ Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց. «ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա ես պիտի գնամ բժշկի ասեմ ինձ փրկեք»։

Այ էս օրի հասցրեցիք ստահակներ, վերից վար բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը, դուք հավերժ չեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ