News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու թիվ 85/1 հասցեում գործող «Հացառ» սուպերմարկետի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են  թիվ 6-րդ, թիվ 2-րդ, թիվ 4-րդ և թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Տարածքը պարեկները սահմանազատել են, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ետնամասում կուտակված պլաստամասե արկղերում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ