News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լարս Նիլսենը  իր մետաղորսիչով հետազոտություն էր կատարում Դանիայի Էմերլեւ շրջանում եւ պատահաբար բավական անսպասելի իր է գտել՝ մեծ եւ շքեղ ոսկե մատանի՝ կարմի կիսաթանկարժեք քարով։

Գիտնականներն ուսումնասիրում են մատանու ծագումը եւ կարծում են, որ այն թվագրվում է մ.թ. 5 կամ 6-րդ դարով։ Դանիական Via Ritzau լրատվական կայքի համաձայն՝ գտածոն, հավանաբար, վկայում է այն մասին, որ այս շրջանում ապրել է անհայտ թագավորական ընտանիք, որը սերտ կապեր է ունեցել Մերովինգների՝ այն արքայատոհմի հետ, որը մի ժամանակ կառավարել է Ֆրանսիան։

Դանիայի Ազգային թանգարանի հնագետ Քիրստին Փոմերգաարդը բացատրել է, որ ինքը նաեւ պարզել է, թե ինչպես է ինքնատիպ մատանին կապված Մերովինգների արքայատոհմի հետ։

«Ոսկե մատանին ոչ միայն բացահայտում է Էմերլեւում թագավորական տան գոյության հավանական փաստը, այլեւ շրջանը կապում է Եվրոպայի իշխանության խոշոր կենտրոններից մեկի հետ երկաթե դարում,- պատմել է նա Via Ritzau պարբերականին։- Ոսկե մատանին, հավանաբար, կանացի է եւ, գուցե, պատկանել է արքայազնի դստերը, որն ամուսնացած էր Էմերլեւի արքայազնի հետ»։

Հնագետի խոսքով՝ ոսկին այդ ժամանակներում սովորաբար օգտագործվում էր որպես դիվանագիտական նվեր, երբ թագավորական արքայատոհմը ամուսնացնում էր իր զավակներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ