News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» քաղաքական կուսակցության ինը անդամ, հայտնում է SABC հեռուստաալիքը։

Իր հայտարարության մեջ կուսակցությունը հաստատել է, որ իր անդամները տուն էին վերադառնում Դուրբանի Մոզես Մաբհիդա մարզադաշտում իրենց նախընտրական մանիֆեստի շնորհանդեսից:

Կուսակցության հազարավոր անդամներ ավտոբուսներով ուղևորվել էին  Կվազուլու-Նատալ՝ լսելու կուսակցության նախագահ և երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի ելույթը:

Ըստ նախնական տեղեկությունների,  ավտոբուսը շարժվելիս է եղել Մոզես Մաբհիդա մարզադաշտից, երբ շրջվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ