News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Զենքի մատակարարումների կեսը ժամանակին չի հասնում Ուկրաինա։ Դա բարդացնում է աշխատանքը ռազմաճակատում, «Ուկրաինա. 2024 թվական» ֆորումում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտնում է РБК-Ուկրաինան։

«Քանի որ իրավիճակը միշտ դինամիկ է, միշտ փոփոխվող, ուստի 50%-ը ժամանակին չի գալիս։ Եթե   նայենք հակառակորդին, ապա նրանց տնտեսությունը մոտավորապես 2 տրիլիոն է, և պատերազմի համար նրանք օգտագործում են մինչև 15 տոկոսը, ինչը կազմում է ավելի քան 150 միլիարդ դոլար»,- ասել է ուկրաինացի նախարարը։

Ըստ Ումերովի, ուշացումների դեպքում Ուկրաինան մարդիկ ու տարածքներ է կորցնում։

«Սա պատերազմ է, որտեղ դաշնակիցները պետք է ժամանակին ապահովեն առաքումը, քանի որ   պատմության մեջ երբեք պատերազմ չի մղվել առանց օդում  գերազանցության», - ասել է նա:

Ումերովը հավելել է, որ Ուկրաինան «անում է ամեն հնարավորն ու անհնարինը», բայց առանց զենքի ժամանակին մատակարարումների աշխատանքը դժվարանում է։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ