News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին «դավաճանել է թագուհուն», երբ ներքաշվել է  ԱՄՆ վիզա ստանալու դիմումի հետ կապված սկանդալի մեջ։

Հարիի վիզայի շուրջ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ԱՄՆ վերլուծական կենտրոնը  նրա դիմումի առիթով դատարան է դիմել, որպեսզի պարզի, թե արդյոք նա ստել է թմրանյութեր ընդունելու մասին:

Սասեքսի դուքսը իր «Spare» հուշագրության մեջ խոստովանել է, որ օգտագործել է կանեփ, կոկաին և կախարդական սունկ:

Սակայն ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ այս խոստովանությունները թմրանյութերի չարաշահման ապացույց չեն և կարող են գրքեր վաճառելու հնարք լինել:

Թրամփը քննադատել է ԱՄՆ կառավարության պատասխանը։

«Ես նրան չէի պաշտպանի»,- The Express-ին ասել է ԱՄՆ նախկին նախագահը։ - Նա դավաճանել է թագուհուն: Սա աններելի է։ Նա միայնակ կլիներ, եթե դա կախված լիներ ինձանից»:

Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ արքայազն Հարիի նկատմամբ «չափազանց բարի են եղել նրա արածից հետո»։

Ավելի վաղ արքայազն Հարիի հայտարարության առնչությամբ դատական ​​հայց էր ներկայացրել ամերիկյան պահպանողական Heritage Foundation վերլուծական կենտրոնը։

«Լրատվամիջոցներում լայնածավալ և շարունակական լուսաբանումը հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք ներքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով  է ընդունել Սասեքսի դուքսին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա հրապարակայնորեն խոստովանել է թմրանյութերի հետ կապված մի շարք հանցագործությունների էական տարրերը», - ասվում է կենտրոնի հայցում:

ԱՄՆ վիզաների համար դիմողներին հարցնում են՝ արդյոք թմրանյութեր են ընդունում, կամ թմրամոլ են: Սա անպայման չի նշանակում, որ նրանց մերժելու են վիզա տրամադրելը, սակայն վերլուծական կենտրոնը ցանկանում է պարզել՝ արդյոք Հարրին ասել է ճշմարտությունը, և արդյոք նրան արտոնյալ վերաբերմունք է ցուցաբերվել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ