News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել կառավարությանը բռնագրավել ռուսաստանյան օլիգարխներին պատկանող լոնդոնյան անշարժ գույքը և վաճառել դրանք՝ 4000 տուն ֆինանսավորելու համար, գրում է LBS-ը։

Ակտիվների վաճառքը, որն, ըստ քաղաքապետի,   կարժենա 1,1 միլիարդ ֆունտ, կարող է ֆինանսավորել մատչելի բնակարաններ ուկրաինացիների համար, որոնք տեղափոխվել են Լոնդոն՝ պատերազմից փրկվելու համար:

Բնակկոմունալ տնտեսության, համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար  Մայքլ Գովին ուղղված նամակում Խանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցներին պատկանող գույքը բռնագրավելու  կառավարության ջանքերը  ողջունելի են, բայց «բավականաչափ հեռու չեն գնացել»:

Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ մտահոգված է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կարող է թաքցված լինել  ֆինանսական համաձայնագրերի  սխեմաների միջոցով:

Խանը նաև կոչ է արել վերսկսել Ուկրաինայի ընտանեկան վիզաների ծրագիրը այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է այն: Սխեմայի փակումը որակվել է որպես «դաժան քայլ», բայց կառավարությունը պնդել է, որ փախստականները նախկինի պես կարող են գալ Մեծ Բրիտանիա «Տներ Ուկրաինայի համար» ծրագրի շրջանակներում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ