News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։

«Այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Ոչ 300 հազար, ոչ 150 հազար, ինչպես ստում են Պուտինն ու իր խաբեբա շրջապատը։ Բայց այս կորուստներից յուրաքանչյուրը մեզ համար մեծ կորուստ է։ Զոհվել է 180 հազար ռուսաստանցի։

Ես չգիտեմ, թե քանի անհայտ կորած ունեն նրանք, բայց գիտեմ, որ մինչև 500 հազար՝ վիրավորների հետ միասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Միաժամանակ  նա հրաժարվել է  նշել վիրավորված ուկրաինացի զինվորների թիվը, քանի որ Ռուսաստանը, ըստ Զելենսկու, կիմանա, թե քանի մարդ է «հեռացել մարտի դաշտից»։ Նա նաև չի նշել անհետ կորած զինվորների թիվը։

«Մենք նաև գիտենք տասնյակ հազարավոր ուկրաինացիների մասին, որոնք սպանվել են օկուպացված տարածքներում», - հավելել է Զելենսկին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ