News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առնվազն 15 կաթոլիկ հավատացյալ է սպանվել Բուրկինա Ֆասոյի գյուղերից մեկում կիրակի օրը, երբ զինված անձինք հարձակվել են  աղոթելու համար հավաքված համայնքի վրա, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով եկեղեցու պաշտոնյաներին:

«Էսականե գյուղում տեղի ունեցած բռնությունը ահաբեկչական հարձակում էր, որի հետևանքով 12 կաթոլիկ հավատացյալներ սպանվեցին տեղում, իսկ երեքը մահացան ավելի ուշ՝ ստացած վերքերի պատճառով», ասվում է Դորի թեմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր փոխանորդ Ժան-Պիեռ Սավադոգոյի տարածած հայտարարության մեջ: 

Հարձակման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, և ոչ մի խմբավորում չի ստանձնել դրա պատասխանատվությունը։ Սակայն կասկածն  ընկել է ջիհադիստների վրա, որոնք հաճախ հարձակվում են հեռավոր համայնքների և անվտանգության ուժերի վրա, հատկապես հյուսիսային շրջանում:

Բուրկինա Ֆասոյի մոտ կեսը գտնվում է կառավարության վերահսկողությունից դուրս, քանի որ ջիհադիստական ​​խմբավորումները տարիներ շարունակ ամայացրել են երկիրը: Գրոհայինները սպանել են հազարավոր մարդկանց և ավելի քան 2 միլիոն մարդու ստիպել  լքել իրենց տները, ինչն ավելի է սպառնում երկրի կայունությանը, որը 2022 թվականին երկու հեղաշրջում է տեսել:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ