News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սերբիան բողոքի նոտա է հղել Խորվաթիային այն բանից հետո, երբ Խորվաթիայի արտգործնախարարը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին անվանել է «ռուսական արբանյակ Բալկաններում»։

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանը շաբաթ N1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Վուչիչը պետք է որոշի, թե ո՞ւմ կողմն է՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրամիության, «որովհետև անհնար է և անհարմար է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»։

Ինքը՝ Սերբիայի նախագահը, և սերբ այլ պաշտոնյաներ իրենց վրդովմունքն են հայտնել Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության առնչությամբ։

«Խորվաթիայի նախարարը ոչ միայն կոպտորեն միջամտում է Սերբիայի ներքին գործերին, այլև, ինչպես միշտ, ստում և վիրավորում է սերբ ժողովրդին ու սպառնում նրա քաղաքացիներին»,- գրել է Վուչիչը Instagram-ում։ «Գրլիչ-Ռադմանը մի բանում ճիշտ է, երևի ես ինչ-որ մեկի արբանյակն եմ…, բայց ես երբեք որևէ մեկի ծառան չեմ եղել, ինչը չի կարելի ասել Գրլիչ-Ռադմանի մասին»:

Սերբիայի ԱԳՆ-ն իր բողոքի նոտայում նշել է, որ ակնկալում է, որ Խորվաթիայի պաշտոնյաները ապագայում «ձեռնպահ կմնան Սերբիայի ներքին գործերին միջամտող հայտարարություններից և կվարեն երկու երկրների միջև հաշտեցման և բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն»:

Արձագանքելով բողոքի նոտային՝ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունը հերքել է այն պնդումը, թե Խորվաթիան միջամտում է Սերբիայի ներքին գործերին՝ մատնանշելով, որ խորվաթ պաշտոնյան «արձանագրել է այն փաստը, որ Սերբիան չի միանում Եվրամիության  արտաքին և անվտանգության քաղաքականությանը՝ կապված Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ