News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եմենի վարչապետ և արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար, դոկտոր Ահմեդ բեն Մուբարաքը կիրակի օրը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ ի պատասխան ռուսաստանյան կողմի հրավերի, հայտնում է Saba-ն։

Նա մտադիր է հանդիպել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՌԴ Պետդումայի և Դաշնային խորհրդի խոսնակների, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։

Եմեն-ռուսաստանյան երկկողմ հարաբերությունները, Եմենում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի դերն ու ներդրումը Եմենում խաղաղության հաստատման ջանքերում ակնառու տեղ կզբաղեցնեն ռուս պաշտոնյաների հետ նրա բանակցություններում, հաղորդում են եմենական լրատվամիջոցները:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ