News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան հերթափոխից վերադառնալիս նոյեմբերի 4-ին, ժամը 17:40-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է, որի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զինվորներին տեղափոխել են հոսպիտալ, եւ նրանք ապաքինվում են:

Փաստի առթիվ քնչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 377 հոդվածի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ