News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է ընդունվել Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց ավտոտնակում փոսն ընկնելու հետևանքով:

ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում Սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ 25-ամյա և 20-ամյա երիտասարդները, լինելով ոչ սթափ վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, 25 տարեկանը ձեռքով խփել է 20 տարեկանին, նա էլ դանակով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով ծանր վնասվածք։

Քրեական հետախույզների հետագա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է Թումանյանի բաժին։ Նա ձերբակալվել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ