News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները, այլք:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է մարզում առկա այն խնդիրները, որոնց լուծման և հատկապես կանխարգելման հարցում Դատախազությունը կարող է աջակցել:

Մարզպետի հետ զրույցի ընթացքում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է. «Դատախազների առջև խնդիր է դրված, որ Դատախազություն դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի ընթացքի մասին պետք է պատշաճ տեղեկություն ստանա, նրանց պետք է պարզաբանվեն խնդրի լուծման ուղղությունները, իսկ անհնարինության դեպքում՝ պատճառները»: Աննա Վարդապետյանը կարևորել է դպրոցականների հետ դատախազների շփումները՝ օրինապահ վարքագծի նկատմամբ հարգալից վերաբերմունք ձևավորելու նպատակով:

Մարզպետ Ղուկասյանը դրական է գնահատել մարզի դատախազության հետ ամենօրյա աշխատանքային ձևաչափով քաղաքացիների խնդիրների համատեղ լուծմանն ուղղված առկա մեխանիզմները:

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1411 դեպք (2022 թվականին՝ 977 դեպք). հանցագործության դեպքերն աճել են 434-ով կամ 44,4%-ով:

2023 թվականին նվազել է ծանր հանցագործությունների դեպքերի քանակը՝ կազմելով 186 դեպք (2022 թվականին՝ 206 դեպք), միջին ծանրության դեպքերի քանակն աճել է 186-ով՝ կազմելով 485 (2022 թվականին՝ 299 դեպք):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 4 դեպք (առանց հանկարծամահության) (2022 թվականին՝ 1 դեպք), սպանության փորձի 5 դեպք (2022 թվականին՝ 1 դեպք):

Մարզի տարածքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում. 2023 թվականին՝ 84 դեպք՝ 2022 թվականի 36 դեպքի դիմաց:

Նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առումով (256 դեպք՝ 2022 թվականի 323 դեպքի դիմաց), աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 422 դեպք՝ 2022 թվականի 286 դեպքի դիմաց):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 53 դեպք (2022 թվականին՝ 24 դեպք). հանցագործության դեպքերն աճել են 29-ով կամ 120,8 %-ով, այդ թվում՝ աճել են նաև  իրացման դեպքերը՝ 9-ով կամ 90%-ով: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերի բացահայտումը կազմել է 46,3 % (2022 թվականին՝ 32,2%):

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության 13 դեպք՝ 2022 թվականի 2 դեպքի դիմաց, կոռուպցիոն հանցագործությունների 25 դեպք՝ 2022 թվականի 22-ի դիմաց:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 208 քրեական վարույթ` 242 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 139 քրեական գործ (վարույթ)` 165 անձի վերաբերյալ): 

2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված 167 քրեական գործով 183 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 12 գործով 28 անձի նկատմամբ` կարճման որոշումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Ամենաշատ