News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի եւ Ճապոնիայի ցամաքային զորքերի ստորաբաժանումները սկսել են Dharma Guardian հինգերորդ ամենամյա տակտիկական զորավարժությունները Մահաջան զորադաշտում (Ռաջաստհան արեւմտյան նահանգ), տեղեկացրել է The Times of India-ն։

Զորավարժությունների նպատակը, որոնք շարունակվելու են մինչեւ մարտի 9-ը, երկու երկրների զինծառայողների մարտական համագործակցության ամրապնդումն է եւ փոխգործացկության բարելավումը համատեղ գործողությունների ժամանակ։ Զորավարժություններին մասնակցում են Ճապոնիայի ԶՈւ 34-րդ հետեւակային գնդի եւ հնդկական «Ռաջպուտանա ռայֆլս» բանակային գումարտակի զինծառայողները։

«Dharmа Guardian զորավարժությունները կամրապնդեն Հնդկաստանի եւ Ճապոնիայի պաշտպանական գործընկերությունը, ինչպես նաեւ կբարձրացնեն երկու երկրների բանակների մարտական հմտությունները»,- պարբերականը մեջբերել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրի խոսքերը։

Հնդկաստանը եւ Ճապոնիան ամեն տարի ցամաքային զորքերի Dharma Guardian, ինչպես նաեւ ՌԾՈւ եւ ՌՕՈւ զորավարժություններ են անցկացնում։ 2015 թվականից Ճապոնիան դարձել է Malabar ռազմածովային զորավարժանքների մշտական մասնակիցը, որոնք իրականացնում են Ավստրալիան, Հնդկաստանը եւ ԱՄՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ