News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆերմերները Հնդկաստանում, որոնք փետրվարի կեսից բողոքի ակցիաներ են իրականացնում, սկսել են երթը դեպի երկրի մայրաքաղաք տրակտորներով եւ գյուղատնտեսական տեխնիկայով, տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը։

Ֆերմերները նախատեսում են տրակտորներով երթն իրականացնել Դելիի եւ Նոյդայի սահմանին, խոշոր քաղաք, որը գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռու։

Նոյդայի ոստիկանությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ հնարավոր են ճանապարհային երթեւեկության դժվարություններ։ Նախազգուշացման մեջ, մասնավորապես, ասված է, որ Դելիի եւ Նոյդայի ոստիկանությունը պատնեշներ կդնի Դելիի բոլոր մուտքերի երկայնքով, ինչպես նաեւ երթեւեկության սահմանափակումներ կմտցնի բեռնատար տրանսպորտի համար։ Ոստիկանությունը Դելիում աշխատող Նոյդայի բնակիչներին կոչ է արել չօգտագործել մասնավոր տրանսպորտը, այլ օգտվել մետրոյի ծառայություններից։

Ֆերմերները պահանջում են ընդունել օրենք, որը կապահովի նվազագույն աջակցող գին իրենց աճեցրած գյուղտնտարտադրանքի համար, այսինքն՝ կառավարության կողմից իրենց բերքի երաշխավորված գնում նախապես հայտարարված գնով։ Ֆերմերները փորձում են հասնել այն բանին, որ այդ օրենքը տարածվի իրենց աճեցրած 23 անուն մշակաբույսերի վրա։ Նրանք նաեւ պահանջում են թոշակներ 60-ից բարձր տարիքի ֆերմերների համար, հարկերի իջեցում, ֆերմերների վերցրած վարկերի չեղարկում։ Պահանջների թվում են Հնդկաստանի դուրս գալը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից եւ Հնդկաստանի ազատ առեւտրի մասին համաձայնագրերի սառեցումը որոշ երկրների հետ։

Իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ֆերմերների մի շարք պահանջներն անվանել են անընդունելի եւ անիրականանալի, բայց կոչ են անում նստել բանակցությունների սեղանի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ