News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 66 երթուղիներում փաստացի աշխատել է ընդհանուր 3679 տրանսպորտային միջոց՝ նախատեսված 3850-ի փոխարեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում «Հագեր» մակնիշի ավտոբուսներից երթուղի են դուրս եկել 682-ը՝ նախատեսված 832-ի փոխարեն, «Ժոնգ տոնգ»-ներից 2086-ը՝ նախատեսված 1997-ի փոխարեն, «ՄԱՆ» ավտոբուսներից 512-ը՝ 490-ի փոխարեն, փոքր դասի միկրոավտոբուսներից՝ 528-ը՝ 399-ի փոխարեն։

«Տոկոսային հարաբերակցությամբ ընդամենը 4,4 տոկոսով պակաս։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 19 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- հայտնեց ՓԲԸ տնօրենը։

Անդրադառնալով նոր երթուղիներին, Հովհաննես Մանուկյանն ասաց. «Այս շաբաթ երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները։ Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի Թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:

Մարտի 1-ից 67 համարի ավտոբուսայի երթուղին, որը յս պահին սպասարկում է մասնավոր ընկերությունը, կսպասարկենք մենք՝ նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով»:

Իր հերթին քազղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Սրանք քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում խոստացված նոր գծերն էին: Մի գիծն անցնելու էր Դավիոթ Բեկով, մի գիծ էլ, որը պետք է փոխարիներ Սարի Թաղի «պաիզկներին»:

Տպել
Ամենաշատ