News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե «․․․արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է․․․»։

ԱՆ պարզաբանման մեջ ասվում է. «Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Արմեն Աշոտյանը գրավոր դիմել էր Քրեակատարողական ծառայությանը որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպելու խնդրանքով, եթե հանդիպումը չի իրականացվելու իր ամսական տեսակցությունների հաշվին։

Քրեակատարողական ծառայությունից Արմեն Աշոտյանին պատասխանել էին, որ համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ վերջինիս հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տրամադրվելու է նրա հասանելիք տեսակցությունների քանակի հաշվին, որից հետո Արմեն Աշոտյանից նոր դիմում չի ստացվել։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում Արմեն Աշոտյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ