News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Իրանի հարավ-արեւելքում նոր՝ Չաբահար տիեզերակայանի շահագործումը տեղի կունենա 2024թ. երկրորդ կեսին։ Այս մասին տեղեկացրել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիյեն։

«Չաբահար տիեզերակայանի կառուցումը այժմ գտնվում է ավարտական փուլում։ Տիեզերակայանի առաջին հերթի շահագործումը տեղի կունենա եկող տարի (իրանական օրացույցով սկսվում է 2024թ. մարտի 21-ին), եւ այդ ժամանակ էլ Չաբահարից կիրականացվեն առաջին արձակումները»,- նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։ Սալարիյեն նաեւ նշել է, որ Իրանում արձակվում են տիեզերական սարքեր այլ տիեզերակայաններից եւս, որոնք գտվում են Իրանի ՊՆ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, հանրապետության ԶՈւ էլիտար զորամասեր) Օդատիեզերական ուժերի տնօրինման տակ։

Օդատիեզերական ուժերի ղեկավարի խոսքով՝ Իրանի համար առաջնահերթ է մտնել աշխարհի հինգ ուժեղագույն տիեզերական տերությունների հնգյակ։ Այսօրվա դրությամբ, պաշտոնյայի կարծիքով, իսլամական հանրապետությունը «մտնում է առավել զարգացած տիեզերական ծրագիր ունեցող երկրների տասնյակի մեջ»։ Գործակալության ղեկավարը «արձակման ծառայությունների մատուցման, այլ պետությունների համար արբանյակների ստեղծման» հնարավորությունն անվանել է երկրի տիեզերական ճյուղի զարգացման նպատակներից մեկը։

Խոսելով Իրանի ծրագրերի մասին տիեզերք մարդ ուղարկելու հետ կապված՝ Սալարիյեն նշել է 2024 եւ 2025թթ. ավելի մեծ չափերի պարկուճների արձակման մասին։ 2023թ. դեկտեմբերի 6-ին Իրանը տեղեկացրել է 500 կիլոգրամ քաշով նոր պարկուճի արձակման մասին Երկրի մթնոլորտից դուրս։ Այդ պարկուճը ստեղծվել է Իրանի աերոտիեզերական կազմակերպությունում տիեզերք մարդ ուղարկելու ծրագրի շրջանակում։ Մինչ այդ հանրապետությունում հայտնել էին, որ նախատեսում են առաջիկա հինգ տարիների ընթացքում Երկրի սահմաններից դուրս ուղարկել առաջին իրանական տիեզերանավը՝ աստղագնացով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ