News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորն ասաց․

«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում է, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

Լրագրողի այն հիշեցմանը, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց այդ պնդումը․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է Ռուսաստանից։ Այնպես որ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ այնտեղից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Եթե ​​որոշում կայացվի, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է Պուտինի երդմնակալությանը, ապա հայտարարություն կարվի. ԱԳՆ
Նա մեկնաբանությունների համար կոչ արեց դիմել Հայաստանի վարչապետի գրասենյակ...
Ամենաշատ