News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԱԺ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ տեղեկություն չունի։ Ենթադրում է, որ ՔՊ խմբակցության մյուս պատգամավորները ևս։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Բաբկեն Թունյանը Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չի համարում, սակայն շեշտեց, որ նման այցի մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ ՔՊ խմբակցության պատգամավորը չպատասխանեց հարցին, թե Ուկրաինայի նախագահի այցը մեր երկիր վտանգներ պարունակո՞ւմ է, թեոչ: Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումների մեծ մասնագետ իրեն չի համարում։

«Բնականաբար, մտածելու տեղիք կարող է լինել, կարող է և չլինել։ Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական հետևանքները։ Ի վերջո, Ուկրաինայի նախագահն ընտրված ղեկավար է, ինչպես մյուս երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե այդուհանդերձ, Զելենսկու այցում կա՞ն հակառուսական երանգներ, կարո՞ղ է ստեղծել որոշակի խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Ըստ էության, ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգներ գտնել, եթե փնտրում եք։ Հակառուսական երանգներ կարող են գտնել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված, ցանկացած այլ որոշումների հետ կապված»։ Բաբկեն Թունյանի խոսքով՝ եթե մենք ինքնիշխան երկիր ենք, ապա ինքներս ենք որոշում կայացնում, պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ