News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին Լուկաշենկոյի նախօրեին արված արձագանքին։

«Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Հիմնական նրա խոսույթն այն է եղել, թե Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք»,- ասաց Մելքոնյանը։

Հարցին՝ Հայաստանը մինչև այդ անկախ չէ՞ր, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Ռուսաստանից էինք կախված։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև Ռուսաստանն էր մեզ ամեն ինչ թելադրում, թե որ երկրի հետ հանդիպենք, որ երկրի հետ չշփվենք, մեր երկրում ով լինի նախագահ, ով «դաբրո» ունենա Ռուսաստանից, ուրեմն նա․․․»։

Ճշտող հարցին՝ ժամանակին ինքն էլ իրենցից «դաբրո» ստացե՞լ ՊՆ փոխնախարար նշանակվելու համար, Մելքոնյանը պատասխանեց․ «ՊՆ փոխնախարար իրենց «դաբրոյով» չէր նշանակվում։ Նախարարն էլ էր ՌԴ-ի «դաբրոյով» նշանակվել»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, պատգամավորն ասաց․ «Լավ ենք անում։ Երբ ժամանակը գա, ամեն ինչն էլ կանենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ