News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների մասով մրցույթը կայացել է նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով, ամսի 23-ին ծանուցվել է պայմանագրի մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում կկնքվի, կլինեն ֆինանսական միջոցներ եւ կսկսենք աշխատել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

«60 օր է նախատեսված պայմանագրով, 30 օր էլ կարող է ավելացվել, բայց կարծում եմ՝ 60 օրում պարզ փորձաքննությունը կունենանք: Այդ 60 օրն անցնելուց հետո նոր կանցնենք համալիր  փորձաքննությանը»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց պայմանագրի նախագիծն ուղարկել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին՝ չսպասելով համալիր փորձաքննությանը:

Ինչ վերաբերում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարան կառուցելու նախագծի մրցույթ հայտարարելուն, Արմեն Հարությունյանն ասաց. «Սումալու» կայարանի հետ կապված ունենք նախագծային տեխնիկական առաջադրանքը, որը քննարկել ենք մասնագիտական խմբում:Խումբը մեկ շաբաթ ժամանակէ  ուզել, որը լրանում է մարտի 1-ին: Դրանից հետո կամփոփենք եւ հայտ կներկայացնենք արդեն նախագծման աշխատանքների մրցույթ հայտարարելու համար»:

Ավինյանն առաջարկեց «Սուրմալուի»  մասով ամեն շաբաթ զեկուցել. «Աջափնյակ» մետրոյի հարցի էլ նվազագույնը երկու շաբաթը մեկ պետք է անդրադառնանք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ