News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ըստ անհրաժեշտության պետական գերատեսչությունները ունեն նման իրավունք: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կան պաշտոնյաներ, որոնց ծառայողական եւ ուղեկցող մեքենաները երթեւեկում են փարոսիկներով, որի մասին բարձրաձայնել էր ՔՊ-ական պատգամավորներից մեկը:

«Ես էլ ունեմ փարոսիկներ, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել օրենքի շրջանակներում: Իմ շարասյունը երբեւիցե խախտում չի անում:

Կոնկրետ ՔԿ-ի հետ հետ կապված, կարող է անհրաժեշտ լինել հրատապ կարգով գնալ դեպքի վայր: Բնական է, որ պետք է փարոսիկները, ձայնային ազդանշանները միացնելու միջոցով ճանապարհը բացեն, որ կարողանան շուտ հասնել դեպքի վայր»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ