News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Վաղը` փետրվարի 27-ին, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) տեղի է ունենալու Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով առաջին դատական նիստը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատական նիստը կմեկնարկի 13։00-ին։

Այս գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Լևոն Քոչարյանին հրավիրել էին Քննչական կոմիտե։

«Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, գործը պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսում են»,- ասել էր Լևոն Քոչարյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ մանրամասնել էր՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում փոփոխություն են անում․ «Մի քանի բառ փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ