News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի 2024թ. հունվարի 18-ի նիստի որոշմամբ ԶԻՆԱՊԱՀԸ վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ. հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։

Հիմնադրամից հայտնում են, որ ինդեքսավորումը տարածվում է շահառուների միայն հատուցման ամսական վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։

Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։

Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ. հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։

Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ.  հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024թ. մարտի 1-ից։ Այսպիսով, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ․ մարտի 1-ին ԶԻՆԱՊԱՀԸ կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։

Այս փոփոխությամբ պայմանավորված՝ 2024թ.մարտից ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների հատուցման ամսական վճարումները կկատարվեն միայն յուրաքանչյուր ամսվա 10-ին ներկայիս 5-ի և 15-ի փոխարեն։

Տպել
Ամենաշատ