News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ փետրվարի 26-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեց Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային 10-րդ եւ 17-րդ շենքերի խնդիրը։

«Բոլոր սեփականատերերին ծանուցել ենք, պայմանագրերը տրամադրել ենք: Արդեն կան մարդիկ, որ տրամադրում են իրենց տվյալները պայմանագիր կնքելու պրոցեսն համար»,- զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

«Այս պահին կհավաքագրենք այն մարդկանց ցանկը, որոնք դժվարություններ չեն ստեղծում, կստանանք, թե ովքեր են դժվարություն ստեղծողները, փորձենք իրենց հետ էլ գալ ընդհանուր հայտարարի: Եթե ոչ, սահմանված կարգով կունենանք պրոցեսներ»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ ծրագիրն իրականացվում է 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու համար:

«Պետք է ոչ մի րոպե, վայրկյան հապաղում չունենանք։ Մենք գիտենք, որ լինելու են մարդիկ, որ պնդելու են, թե 4-րդ կարգի վթարային շենքում գտնվող իրենց բնակարանն արժե միլիոններ: Սա պարզ հոգեբանություն է, միշտ կան այդ մարդիկ: Դրա համար պետք է խնդրեմ, որ այն ժամկետները, որ օրենքով է նախատեսված, մեկ օր դրանից ուշացում չունենանք: Ու ասեմ, այս փուլում ավելի լավ պայմաններ պետք է առաջարկվեն, քան դատական ընթացակարգով: Վստահ եմ, որ եթե դատարանը գնահատի 4-րդ կարգի վթարային շենքում բնակարանային արժեքը, դա չի լինելու այն նույն պայմանը, որ մենք այսօր առաջարկում ենք:

Մարդիկ, որոնք այսօր խնդիր են ստեղծում, հետո նրանց հանդեպ ինդուլգենցիա չի լինելու։ Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, որ իրենք բացի նրանից, որ

ֆինանսապես են շահում, նաեւ փաստացի նորակառույցում բնակարան են ունենում, իրենց նկատմամբ մեղմ վերաբերմունք չլինի»,- նշեց Ավինյանը:

Ըստ քաղաքապետի՝ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է այս ծրագրի իրականացմանը. «Եկեք հենվենք այդ մարդկանց վրա, որովհետև առաջին հերթին իրենց խնդիրն ենք լուծում, իրենք են մեր առաջնային շահառուները»։

Տպել
Ամենաշատ