News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Պետերբուրգի 18-ամյա բնակչուհի Դարյա Կոզիրյովան կասկածվում է ռուսական բանակի «վարկաբեկման» քրեական գործով (ՌԴ Քր.օր. հոդված 280.3, մաս 1-ին), գրել է «Ռոտոնդո» պարբերականը՝ հղում կատարելով փաստաբան Վլադիսլավ Սոսենսկուն։

2022թ. դեկտեմբերին, երբ դեռ դպրոցական էր, Կոզիրյովան Դվորցովայա հրապարակում ինստալյացիա էր պատրաստել սրտիկների տեսքով, «Մարիուպոլ» մակագրությամբ։ Նրա դեմ գործ էր հարուցվել գույքի միտումնավոր փչացման համար, բայց գործն այդպես էլ դատարան չէր հանձնվել։

Փետրվարի 24-ին աղջիկը պաստառ էր փակցրել Տարաս Շեւչենկոյի հուշարձանին՝ նրա «Կտակը» բանաստեղծության տողերով։ Նրան բռնել են, իսկ պաստառը փակել սեւ փաթեթով։

Սկզբում նրան բռնելը ձեւակերպվել է վարչական հոդվածով՝ ոստիկանության աշխատակցին չենթարկվելու մասին, իսկ հետո քննչական գործողությունները վարվել են արդեն քրեական գործի շրջանակում, տեղեկացրել է «Ռոտոնդոն»։

Քրեական գործերը բանակի «վարկաբեկման» մասին հարուցվում են համապատասխան վարչական գործերից հետո, եւ Կոզիրյովայի պարագայում դրանք կային՝ նրան տուգանել են պատերազմի մասին գրառման համար «ВКонтакте»-ում։ «Ռոտոնդայի» տվյալներով՝ այդ վարչական գործի պատճառով ուսանողուհուն հեռացրել են Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին կուրսից։

Նշենք, որ ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի ստեղծագործությունը խորհրդային տարիներին ռուսական դպրոցներում ամբողջ երկրում ուսումնասիրել են «Ռուս գրականություն» առարկայի շրջանակում։ Ընդ որում՝ 6-րդ դասարանում անցնում էին հենց «Կտակը» բանաստեղծությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ