News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան մի քանի հարյուր տրակտորներ լցվել են Բրյուսելի եվրոպական թաղամաս, որտեղ գտնվում են ԵՄ ինստիտուտները, որպեսզի ներկայացնեն իրենց զայրույթը Եվրամիության գյուղատնտեսության նախարարների հանդիպման օրը։ Այս մասին, ինչպես գրել է «Европейская правда»-ն, տեղեկացնում են բելգիական ԶԼՄ-ները, մասնավորապես RTBF i Le Soir-ը։

Առավոտյան գյուղատնտեսական տեխնիկայի մի քանի շարասյուներ շարժվել են դեպի Բրյուսել, ինչն արդեն հանգեցրել է խափանումների մայրաքաղաքի հիմնական երթուղիներում։ Ֆերմերները Բրյուսել են եկել ԵՄ գյուղատնտեսության նախարարների խորհրդի հանդիպման ֆոնին, որը սկսվել է առավոտյան ժամը 10.00-ին։

Տարբեր ագրարային ֆեդերացիաներ կարծում են, որ Եվրահանձնաժողովը բավական կոնկրետ որոշումներ չի ընդունել իրենց վերաբերյալ՝ չնայած ամսվա սկզբի բողոքի ակցիաներին։

Նրանք նաեւ դեմ են Եվրոպական կանաչ կուրսին, որը կանոններ է սահմանում շրջակա միջավայրի ոլորտում։

Իրավապահներն այս քաոսային իրավիճակում փշալարեր են անցկացրել եւ դրել մետաղական պատնեշներ ԵՄ հաստատությունների մոտ։ Նրանք տիպված են եղել կիրառել ջրցաններ, քանի որ ընդվզողներն այրել են անվադողեր եւ քանդել ոստիկանական բարիկադները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ