News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանցագործությունների թվի կտրուկ աճը բացատրում է նրանով, որ Հայաստանում փոփոխվել է քրեական դատավարության օրենսգիրքը:

«Այն ժամանակ ոստիկանությունը հանդիսանում էր որպես ֆիլտր: Եթե ահազանգ էր լինում կամ քաղաքացին հաղորդում էր տալիս, մենք ֆիլտրում էինք՝ եթե կա հանցակազմ, ուղարկում էինք քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու: Այսինքն այն ժամանակ մենք հետաքննություն էինք իրականացնում, կոմիտեն էլ նախաքննություն: Բայց հիմա  քանի որ մենք որեւէ վարույթ չենք նախաձեռնում, ցանկացած դեպք ուղարկում ենք նախաքննության: Դրա համար երեւում է, որ դեպքերի աճ կա»,-ասաց նա՝ հավելելով, որ միջազգային վարկանիշներով Հայաստանը որպես անվտանգ երկիր 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում:

«ԵԱՀԿ վերջին հարցումներով տեսաք, որ իրավապահ համակարգում ոստիկանությունն ամենամեծ վստահությունն ունի հանրության կողմից: Դա իհարկե, լավ է»,-ասաց նա:

Հարցին՝ տեղյա՞կ է նախարարը, որ վարչապետի տիկնոջը սպասարկող «Լեքսուս» ավտոմեքենայի ապակիները թաղանթապատ են, Վահե Ղազարյանն արձագանքեց, որ դրանից տեղյակ չէ, առաջին անգամ է լսում: Նա հավելեց, որ եթե տեղյակ լինի, միանշանակ քայլեր կձեռնարկի. «Ես ոչ մեկից կաշկանդված չեմ»:

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր ընկերն է, նա ասաց. «Ես ոչ մի անգամ իմ ընկերներից չեմ հրաժարվում: Դա լավ է, թե վատ, դուք տվեք գնահատականը: Ես ունեմ եւ աշխատանքային, եւ մանկության ընկերներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ