News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Գերմանիան Հնդկաստանի հետ քննարկում է Ուկրաինայի համար «մի քանի հարյուր հազար» հրետանու գնման հարցը, գրում է Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Բանակցությունները, ըստ հրապարակման, գաղտնի են ընթանում` միջնորդների միջոցով, քանի որ Հնդկաստանի իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Ուկրաինայի զինված ուժերի շահերից բխող նմանատիպ գործարքներ կարող են կնքվել նաև արաբական երկրների հետ, որոնք նույնպես արկերի մեծ պաշարներ ունեն, գրում է Spiegel-ը։

Գերմանական հետախուզական ծառայությունները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի զինված ուժերը կսպառեն արկերի իրենց պաշարները մինչև հունիս։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նույնպես աանցյալ շաբաթ խոսել է  արևմտյան զենքի և զինամթերքի մատակարարման ձգձգումների մասին։

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Քրիստիան Ֆրոյդինգը հայտարարել է, որ այս տարի կառավարությունը 7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար՝ նշելով, որ «փողի պակաս չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
Ըստ շտաբի տվյալների, նրանցից շատերը՝ 77 մարդ, զոհվել են Դոնեցկի ուղղությամբ, 20-ը՝ Զապորոժյեի, երկուսը՝ Խարկովի ուղղությամբ...
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի՝ ռազմական գործողությունների մեջ մտնելու կարիք չկա
Նրա խոսքով՝ Ռուսաստանին «այժմ պետք է այսպիսի Բելառուս՝ խաղաղ, հանգիստ, հանգիստ, որն անում է իր գործը»...
Ուկրաինան կարող է հաջորդ տասնամյակում ՌԴ սառեցված ակտիվներից 30-40 միլիարդ եվրո ստանալ. FT
ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները մոտ 300 մլրդ դոլարի չափով, որոնցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում...
Ֆինլանդիայի նախագահը եվրոպական երկրներին հորդորել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «ավելի ֆիննավարի» մտածել
Ստուբը ՆԱՏՕ-ի մյուս երկրների ղեկավարներին կոչ է արել իրենց բանակները նախապատրաստելու հնարավոր հակամարտության...
Եվրախորհրդարանը կհաստատի ԵՄ Խորհրդի ֆինանսավորումը, երբ Ուկրաինային նոր Patriot-ներ կփոխանցվեն
Եվրախորհրդարանի Renew խմբակցության ԵԽ երկարամյա պատգամավոր, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆշտադն առաջարկել է օրակարգից հանել Եվրոպական խորհրդի բյուջեի հաստատումը...
Թրամփը չի փոխել դիրքորոշումը Կիեւին օգնության հարցում՝ Քեմերոնի հետ խոսակցությունից հետո. CNN
ԱՄՆ նախկին նախագահը չի փոխել դիրքորոշումը...
Ամենաշատ