News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Շվեդիան խոստանում է 600 զինվորական տեղակայել Լատվիայում, լատվիական ռադիոյին ասել է Լատվիական անդրատլանտյան կազմակերպության գլխավոր քարտուղար Սիգիտա Ստրուբերգան, փոխանցում է LETA-ն։

Ստրուբերգան նշել է, որ Շվեդիայի մուտքը դաշինք հիմնականում տարածաշրջանային նշանակություն ունի։ «Կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն լրացուցիչ խորություն է ձեռք բերում Բալթիկ ծովի համատեքստում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Շվեդիան ունի մեծ օդուժ, ունի նաև մի քանի սուզանավ, որոնց թիվը կավելանա։

Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ պետք է հաստատվի դաշինքի բոլոր անդամների կողմից։ Շվեդիայի անդամակցելու դիմումը ներկայացնելուց ավելի քան մեկուկես տարի անց Հունգարիան մնում է միակն անդամ 31 պետություններից, որը չի վավերացրել Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը։ Բուդապեշտը հետաձգում է վավերացումը, քանի որ կառավարությունն ասում է, որ վիրավորված է Ստոկհոլմի կողմից երկրի օրենքի գերակայության քննադատությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ