News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ «դեմքի շրջանի էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «դեմքի և վերին վերջույթների էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Բ․-ն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Կ․-ն է։

Վերջիններս նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի թիվ 3-րդ տեղամասի 3436 ենթակայանում էլեկտրական հաշվիչի հետ աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած կարճ միացման հետևանքով ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Մանուկ Բ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի էլկետրամանտյոր տեսուչ, իսկ Գոռ Կ․-ն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի իրացման բաժնի ճարտարագետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Ամենաշատ