News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացրել է Bloomberg-ը։

Գործակալության տեղեկացմամբ՝ Պուտինը, մասնավորապես, շնորհավորել է Թուրքիայի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։

Էրդողանը երկուշաբթի նշում է 70-ամյակը։

Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է նրանց հեռախոսազրույցի փաստը։

Պուտինը նշել է Էրդողանի բարձր հեղինակությունն «իր երկրում եւ արտասահմանում, բազմամյա պետական գործունեությունն ի բարօրություն թուրք ժողովրդի եւ, մասնավորապես, Թուրքիայի ամրացած դիրքերը միջազգային ասպարեզում»։ Ընդգծվել է նաեւ Էրդողանի անձնական մեծ ավանդը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ «Հաստատվել է հարաբերությունների հետագա երկկողմ ամրապնդման տրամադրվածությունը»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Տեղեկացվել է, որ «պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում»։

Էրդողանին ուղարկվել է նաեւ Պուտինի շնորհավորական հեռագիրը, տեղեկացրել է մամուլի ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ