News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ հայաստանամետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին համարում էին ռուսամետ, ինքը հիմա լինելու է ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ:

«Պարոն Քերոբյանի հետ կապված այդ ձեւակերպումը ես չեմ կարող որեւէ կերպ ընդունել: Ես կարծում եմ՝ ոչ ռուսամետ է, ոչ արեւմտամետ. Ոչ մեկն է, ոչ էլ մյուսը: Այո, Հայաստանի կայուն զարգացումը ենթադրում է դիվերսիֆիկացիա, իսկ դա ենթադրում է խորը տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Եվրոպայի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, ԱՄՆ-ի հետ: Այսինքն եթե դու այդ բոլորի հետ շատ լավ եւ խորը տնտեսական հարաբերությունների մեջ ես, դա նշանակում է, որ քո  տնտեսական քաղաքականությունը հայաստանակենտրոն է, սա է կարեւոր: Ամեն ին պետք է լինի ոչ թե ի հաշիվ սրա, ընդդեմ սրա, ընդդեմ նրա, այլ հանուն Հայաստանի»,-ասաց նա:

Պապոյանը խոստովանեց, որ այս պայմաններում իսկապես դժվար է դա ապահովել. «Շատ բաներ կան, որոնք մեկ անձից կախված չեն, մեկ նախարարությունից, անգամ մեկ պետությունից կախված չեն: Այո, ճիշտ եք ասում, դա շատ դժվար բան է, որքանով է դա հնարավոր լինելու, կտեսնենք ժամանակի ընթացքում, բայց այն, որ մենք ի սկզբանե պետք է որոշենք, որ բոլոր ուղղություններով մեր տնտեսական հարաբերությունները պետք է զարգացնենք, բոլոր ուղղություներով ապրանքներ արտահանենք ու ներմուծենք, որովհետեւ դրա հետեւանքով մեր տնտեսությունը կդիվերսիֆիկացվի, գները կիջնեն, տեսականին կընդլայնվի, դա պետք է ի սկզբանե այդ ուղղությամբ աշխատենք»:

Պապոյանը նկատեց՝ դիվերսիֆիկացիան այն չէ, որ եթե 100 շիշ կոնյակ ես ծախում, որից 80-ը մի երկրում, 20-ը մնացած այլ երկրներում, ապա պետք է այդ 80-ից 20-ը եւս ծախել այլ երկրներում. «Դիվերսիֆիկացիան նշանակում է, որ այդ 80-ը կարողանամ դարձնել 100, եւ այն 20-ն էլ դարձնեմ 100: Սա է տնտեսության իրական զարգացումը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ