News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին,  օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց փետրվարի 23-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին։

Նույն օրը Հայոց Հայրապետը Միքայել Սրբազանի ուղեկցությամբ ընդունեց նորընծա Հովակիմ վարդապետին։

Հանդիպմանը ներկա էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Մայր Աթոռի Սուբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով Հոգեշնորհ Հայր Սուրբին, վստահություն  հայտնեց, որ նորընծա վարդապետը առավել ջերմեռանդությամբ ու նախանձախնդրությամբ կշարունակի իր նվիրյալ ծառայությունը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությանը՝ նպաստելով  հայ համայնքի ազգային արժեքների և ինքնության պահպանմանը։

Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև Սահակ Պատրիարքի՝ Կ․ Պոլսի հայոց հոգևոր-եկեղեցական կյանքը աշխուժացնելու ուղղությամբ գործադրած ջանքերին և կարևոր ներդրմանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարեց Հովակիմ վարդապետի կուրծքը, և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան
Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ …
Մայր Աթոռ. Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների...
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին
Մտքերի կարևոր փոխանակումներ հանդուրժողականության և միջկրոնական երկխոսության, ինչպես...
Ամենաշատ