News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 26-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ