News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քանի որ մենք հանդիսանում ենք ԵՄ անդամ, մենք մտնում ենք Շենգեն գոտու երկրների մեջ: Այնպես որ Հունգարիան միանգամայան կարող է Իրանի կողմից դիտարկվել որպես դարպաս դեպի Եվրոպա, իրանական ԻՌՆԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պիտեր Սիջյարտոն:

«Որքանով որ ես լսել եմ ձեր երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարից, կան նաև եվրոպական այլ երկրներ, որոնք Իրանի հետ ուղիղ առևտուր են անում: Կան նաև այնպիսինները, որոնք Իրանի հետ առևտուր են անում երրորդ երկրների միջոցով: Այդ պատճառով ես հավատում եմ, որ Հունգարիան կարող է ձեզ համար դարպաս հանդիսանալ առևտրատնտեսական համագործակցության համար», - ասել է Հունգարիայի ԱԳ ղեկավարը:

Սիջյարտոյի խոսքերով, Հունգարիան, հաշվի առնելով իր երկրի տնտեսության կառուցվածքը, հանդես է գալիս «ազատ և արդար համաշխարհային առևտրի» կողմնակից: «Մենք դիտարկում ենք համաշխարհային առևտրի խափանումները որպես վատ նորություն: Դա այն պատճառով, որ եթե դուք նայեք մեր երկրի տնտեսության կառուցվածքը, մեր արտահանումը. այն կազմում է մեր ՀՆԱ_ի մոտ 85 տոկոսը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքն իսկապես որոշիչ է, երբ խոսքը վերաբերում է երկրի տնտեսական գործունեությանը: Ուստի արտաքին տնտեսական հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ