News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կանադայի և Լեհաստանի վարչապետերը երկուշաբթի քննարկել են ուկրաինական հացահատիկի և այլ մշակաբույսերի արտահանման ավելացումը դեպի աշխարհի ամենաաղքատ երկրներ,  որպեսզի  թուլացնեն Եվրոպայում ֆերմերների գործադուլները, որոնք ուկրաինական ապրանքները դիտարկում են որպես սպառնալիք շուկայի համար, հայտնում է АР-ն:

Կանադայի վարչապետՋասթին Թրյուդոն Ուկրաինա այցից հետո նույնպես իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի հետ քննարկել էր անվտանգության և Կիևին հեջագայում ևս աջակցելու հետ կապված հարցեր:

Մեկնաբանելով ուկրաինական էժան հացահատիկի զանգվածային ներմուծման դեմ Եվրոպայում բողոքի ցույցերը՝ Տուսկն ասել է, որ երկու առաջնորդներն էլ կարծում են, որ անհրաժեշտ է ավելացնել արտահանումը այլ տարածաշրջանների ավելի աղքատ և սոված երկրներ։

«Կանադան և Լեհաստանը կարող են արմատապես մեծացնել ուկրաինական հացահատիկի արտահանման հնարավորությունը դեպի սոված, կարիքավոր երկրներ»,- ասել է Տուսկը:

Նրա խոսքով, Լեհաստանը պատրաստ է օգնել ֆինանսավորել այնպիսի նախագծեր, որոնք կարող են «մեծ թեթևացում բերել լեհ և եվրոպացի ֆերմերներին, Ուկրաինային և նրանց, ովքեր սպասում են էժան սննդի աշխարհի այլ տարածաշրջաններում»։

Երկու ղեկավարները քննարկել են նաև միջուկային էներգիայի զարգացման Լեհաստանի ծրագրերը, ներառյալ փոքր ատոմակայանները, մի ոլորտ,  որտեղ Կանադան առաջատար է: Թրյուդոն ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Լեհաստանին այս գործընթացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ