News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

«Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով պարեկային ծառայողի կողմից ծառայողական ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նա Չարենցավանի բնակիչ 20-ամյա Գրիգորի Բ․-ն է, ով «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց։

Պարեկների շնորհիվ հայտնաբերվում է նաև հանցագործության գործիք դանակը։

Տպել
Ամենաշատ