News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հունգարական խորհրդարանի պատգամավորները վավերացրելեն ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի դիմումը՝ երկար հետաձգված քվեարկության արդյունքում, հայտնում է ВВС-ն:

Շվեդիան անդամակցության վերաբերյալ հայտ էր ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, սակայն Հունգարիան նրան մեղադրել էր թշնամության մեջ:

Սակայն նախորդ շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, այժմ իրենք «պատրաստ են մահանալ միմյանց համար»:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերոնը հայտարարել է, որ այսօր «պատմական օր է» և, որ Շվեդիան «պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը եվրոանտլանտյան անվտանգության համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս Սթոլնբերգը հայտարարել է, որ հունգարական խորհրդարանի հայտարարությունը միությունը դարձնում է «ավելի ուժեղ և անվտանգ»:

Օրբանը նախկինում արգելափակել էր Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ ջանքերը:

Շվեդիան ԵՄ անդամներից մեկն է, որը Հունգարիային մեղադրել է Եվրոմիության ժողովրդավարության արժեքներից հեռանալու մեջ: Իր հերթին, Օրբանի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը Շվեդիայի պաշտոնական ներկայացուցիչներին մեղադրել է այն բանում,  որ նրանք նստել են ««բարոյական գերազանցության փլուզված գահին»:

Այնուամենայնիվ, անցած շաբաթ Օրբանն ընդունեց իր շվեդ գործընկեր Ուլֆ Քրիսթերսոնին և հայտարարեց, որ սատարում է Շվեդիայի անդամակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ