News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վատիկանում Լիբանանի դեսպանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Երկուշաբթի, 26 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի հանրապետութեան դեսպան դոկտ. Ֆարիտ Ալ-Խազէնը։

Դեսպանը Հայրապետին զեկուցեց Վատիկանի մէջ Լիբանանի տագնապին շուրջ ընթացող հանդիպումներուն ու քննարկումներուն մասին, յատկապէս նախագահական ընտրութեան ու երկիրը դիմագրաւող տնտեսական ու ընկերային հարցերու, ինչպէս նաեւ Կազայի պատերազմին գծով։

Ապա, ընդհանուր արժեւորումի ենթարկուեցաւ Լիբանանի ներքին կացութիւնը եւ քրիստոնեայ համայնքներուն միջեւ գործակցութիւնը աւելի ամրապնդելու անհրաժեշտութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ